Ծառուկյանը Հայաստանում է եղել, բայց չի մասնակցել ընտրություններին

Գագիկ Ծառուկյանը երեկ հանրապետությունում է եղել և չի մասնակցել ընտրություններին: Այս մասին Tert.am-ին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը և ավելացրել է. «Յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում՝ մասնակցե՞լ, թե չմասնակցել ընտրություններին: Պարոն Ծառուկյանը չի մասնակցել, բայց գտնվել է Հայաստանում»:

Ի պատասխան հարցի, թե ԲՀԿ-ն որևէ քաղաքական գնահատական տալո՞ւ է երեկ անցկացված ՀՀ նախագահի համապետական ընտրություններին, Իվետա Տոնոյանն ասել է, որ այդ մասով որևէ քննարկում չի եղել, ուստիև ոչինչ չի կարող ասել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728