Բաժիններ՝

Ռեալ- Բարսելոնա դիմակայության շուրջ երկրպագուների վիճաբանությունները անհեթեթ են. Դել Բոսկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է «Ռեալ»- «Բարսելոնա» դիմակայության մասին, ինչպես նաև պատասխանել որոշ քննադատություններին։

««Ռեալը» 20-րդ դարի լավագույն ակումբն է։ Մադրիդցիներն այժմ  լավագույններից են։ Ինչպես «Բարսելոնան», «արքայական» ակումբը ևս ցուցադրում է աննկարագրելի ֆուտբոլ և թույլ տալիս իրենց խաղից հաճույք ստանալ։

Մոուրինյոն  ագրեսիվ մարզիչ է թվում։ Ես հակառակը՝ ավելի հանգիստ եմ։ Սակայն ոճն այդքան էլ կարևոր չէ։ Ամենակարևորն այն է, որ թիմը աշխատի, մնացածը երկրորդական է։

«Ռեալ»- «Բարսելոնա» դիմակայության շուրջ երկրպագուների վիճաբանությունները անհեթեթ են։ Մարդիկ քննարկում են, թե ինչպես մեկը սահանկում կատարեց կամ ինչ-որ ուրիշ բան իրեն թույլ տվեց խաղադաշտում։ Ֆուտբոլի մեջ փորձում են գտնել բացասական կողմեր, և դա բացասական երևույթ է։

Այս երկու թիմերի ֆուտբոլիստների միջև ոչ մի վիճաբանություն չկա, նրանք մեծագույն  խաղացողներ են։ Հավաքականում բազմաթիվ բասկ ու կատալոնացի ֆուտբոլիստներ կան, սակայն երբեք չեմ հիշեցրել, որ նրանք Իսպանիայի հավաքականի կազմում են հանդես գալիս։

Ինչ վերաբերվում է ընկերական հանդիպումներին, ապա մենք ներկայացնում ենք մեր երկիրը և հպարտ ենք դրանով»,- Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728