
Մեռելոց և թաղման օր ԿԸՀ-ի մոտ (լուսանկարներ)

Ինչպես հայտնի է՝ այսօր մի խումբ քաղաքացիներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում՝ մեռելոց և թաղման օր կարգախոսներով: Սկզբում ԿԸՀ անվտանգության աշխատակիցները և մի խումբ ոստիկաններ արգելում էին ակցիայի մասնակիցներին տեղաշարժվել անգամ մեկ քայլ առաջ՝ դեպի ԿԸՀ շենք, սակայն ակցիայի մասնակիցները համառեցին՝ կոչ անելով ոստիկանությանը չխախտել քաղաքացու ազատ տեղաշարժման իրավունքը և մի մեծ սգո ծաղկեպսակ էին տարել և տեղադրել ԿԸՀ մուտքի մոտ: