Թեկնածուներից ով ինչքան ձայն է ստացել սեփական ընտրատեղամասում

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանը երեկ քվեարկության մասնակցեց 10/06 ընտրատեղամասում: Այստեղ թեկնածուն ստացել է 410 քվե: Առաջատարը ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն է՝ 687 քվեով: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ստացել է 18 ձայն,Պարույր Հայրիկյանը՝6, Անդրիաս Ղուկասյանը՝ 3, Արման Մելիքյանը և Վարդան Սեդրակյանը՝ մեկական քվե:
ՀՀԿ թեկնածուն Սերժ Սարգսյանը քվեարկել է 9/11 ընտրատեղամասում: Իր քվեարկած ընտրատեղամասում Սերժ Սարգսյանը ստացել է 375 ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 277, Հրանտ Բագրատյանը՝ 44, Պարույր Հայրիկյանը՝ 13, Անդրիաս Ղուկասյանը՝ 9, Արման Մելիքյանը՝ 8, Վարդան Սեդրակյանը՝ 2:
«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ով քվեարկել է 4/27 ընտրատեղամասում,ստացել է 77 ձայն, Պարույր Հայրիկյանը՝ 14, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 427, Անդրիաս Ղուկասյանը՝ 9, Արման Մելիքյան՝ 4, Սերժ Սարգսյանը՝495, Վարդան Սեդրակյանը՝ 3:
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը քվեարկության մասնակցեց Կոտայքի մարզի Գողթ գյուղում՝ 27/25 ընտրատեղամասում: Այստեղ նա ստացել է 94 քվե, Սերժ Սարգսյանը՝ 503, Րաֆֆի Հովհաննիսյանը՝185, Հրանտ Բագրատյանը՝ 8, Անդրիաս Ղուկասյանը՝1, Արման Մելիքյանը՝ 1, Վարդան Սեդրակյանը՝ 3:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանն էլ ընտրության մասնակցեց 3/30 ընտրատեղամասում: Այստեղ նա հավաքել է 26 ձայն, Սերժ Սարգսյանը՝ 803, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 43, Հրանտ Բագրատյանը՝ 38, Պարույր Հայրիկյանը՝ 22, Արման Մելիքյան՝ 1, Անդրիաս Ղուկասյանը՝ 3:
Նախագահի թեկնածուներ Արման Մելիքյանը և Անդրիաս Ղուկասյանը չեն մասնակցել քվեարկությանը:

Տեսանյութեր

Լրահոս