«Այսօր ժամը 17:00, մեկ մարդու նման, գնում ենք Ազատության հրապարակ, բացակաների հետևից կուղարկենք չիբուռաշկա»
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ըստ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների ստացել է ժողովրդի քվեների 36.75 տոկոսը և զբաղեցրել է 2-րդ տեղը, բայց իր շտաբի տվյալներով ջախջախիչ հաղթանակ է տարել, ժողովրդին կոչ է անում այսօր երեկոյան մեկ մարդու նման հավաքվել Ազատության հրապարակում:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը մի քանի գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
«Այսօր ժամը 17:00, մեկ մարդու նման, գնում ենք Ազատության հրապարակ։ Բացակաների հետևից կուղարկենք չիբուռաշկա!»:
«Հնարավոր է!! Ավելի քան երբեք! Հնարավոր է!!»:
«Ազատ՛ Անվախ՛ Հ-Ա-Յ-Ա-Ս-Տ-Ա-Ն!!»: