
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը կոչ է անում գիշերը չգնալ տեղամասեր, կռվի և այլ սադրանքների չենթարկվել

Րաֆֆի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում եմ խուճապի չմատնվել, գիշերը չգնալ տեղամասեր, կռվի և այլ սադրանքների չենթարկվել: Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքերը ամուր են: Տեղում անհրաժեշտության դեպքում օգնության կհասնեն ՎՍՏԱՀԵԼԻ անձինք: Վտանգ կա, որ որոշ ուժեր կփորձեն սադրել ու ստվերել Րաֆֆիի հաղթանակը: Հիշեք նախընտրական իրադարձությունները: Զգոն, հանգիստ ու հավասարակշռված: