Այնթապ գյուղում «բարդակ» է տիրում
Blognews.am-ի խմբագիր Արամ Անտինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներիցս մեկը, ով խնդրեց անունը չտամ, ահազանգում է, որ 16/14 ընտատեղամասում, որն Այնթապ գյուղում է, բառիս բուն իմաստով «բարդակ» է տիրում: Նա ասաց, որ ով՝ ում տեղն ուզում՝ քվեարկում էր այնտեղ: Տարածքում ոչ լրագրող կար, ոչ էլ երևի ընդդիմության ներկայացուցիչ: Ասաց, որ իրեն քվեարկելու համար նույնիսկ երկու ծրար էին տվել, և, երբ բարձրաձայնել է դրա մասին, խնդրել են աղմուկ չբարձրացնել: Ասաց, որ իր քվեարկելու ժամանակ մի տատիկ եկավ, որ քվեարկի, նրան ասացին, որ իր տեղն արդեն քվեարկել են, և տատիկը թողեց-գնաց:
ԿԸՀ-ի գիծը զբաղված է՝ արդեն 1 ժամ է, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում չեն պատասխանում: Ես էլ Ձեր հետ կկիսվեմ: Ճարս ի՞նչ»: Օգտատերերից մեկն էլ, որպես մեկնաբանություն, տեղադրել է այս տեսահոլովը՝ «Ընտրություններ 2013»: