Բաժիններ՝

Ադրբեջանում զորավարժության ժամանակ տանկ է շրջվել. կա զոհ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում անցկացված զորավաժության ժամանակ տեղի է ունեցել դժբախտ պատահար: Միջադեպը գրանցվել է փետրվարի 15-ին, Նախիջևանի զորամասերից մեկում:

Զորավարժության ժամանակ պայմանագրային զինծառայող Մուշֆիգ Ղազանֆարօղլու Բեյլարովի վարած տանկը հայտնվել է փոսում և շրջվել: Բեյլարովը փորձել է դուրս գալ տանկից, սակայն չի կարողացել և, մնալով ծանր տեխնիկայի տակ, մահացել է:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը հաստատել է վթարի հետևանքով զինծառայողի զոհվելու փաստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728