
Իսպանական ֆուտբոլն ավելի լավ մրցավարության է արժանի. Ռամոս

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ տարած հաղթանակի (2։0) մասին։
«Դու քեզ միշտ նման դեպքերում վատ ես զգում։ Դա նորմալ է, երբ ինձ 2 րոպեում խաղադաշտից հեռացնում են։ Ես երբեք կոպիտ ֆուտբոլիստ չեմ եղել։
Մրցավարները պետք է կարդան խաղը, գնահատեն իրավիճակը։ Կարծում եմ՝ առաջին դեղին քարտն արդարացի չէր։ Իսպանական ֆուտբոլն ավելի լավ մրցավարության է արժանի, որը կհամապատասխանի այս առաջնությունում հանդես եկող բարձրակարգ ֆուտբոլիստներին։
Իսկ ինչ վերաբերում է իմ խփած գոլին, ես այն նվիրում եմ մորս», – իսպանացու խոսքերն է մեջբերում «արքայական ակումբի» պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը