Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ ռումինական ժապավենին (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվեց Բեռլինի 63-րդ միջազգային կինոփառատոնը: Անցած 10 օրերի ընթացքում Վոնգ Կար-Վայի գլխավորած ժյուրին դիտում էր մրցութային ծրագրում ընդգրկված 19 ֆիլմերը:
Փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արջը», բաժին հասավ ռումինացի ռեժիսոր Կալին Պիտեր Նեցերի «Երեխայի դիրքը» դրամային: Ժյուրիի գլխավոր մրցանակին արժանացավ բոսնիացի Դանիս Տանովիչի «Էպիզոդ երկաթ հավաքողի կյանքից» ժապավենը: Սցենարի համար մրցանակ ստացավ իրանցի աղմկահարույց ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Փակ վարագույր» ֆիլմը: