Ազգային զոհաբերություններ` հանուն գեղեցկության
Որոշ երկրներում մինչ օրս գոյություն ունեն տեղական ավանդույթների բավականին դաժան միջոցներով կնոջը գեղեցիկ և գրավիչ դարձնելու սովորույթներ: Եվ շատ երկրներում այս մեթոդները կիրառվում են՝ նույնիսկ առանց կնոջ համաձայնությունը ստանալու: Փաստորեն, գեղեցկությունն «իսկական» զոհեր պահանջում է հենց այս երկրների տեղաբնակներից:
Թաիլանդ: Թաիլանդի Մյանմա Բիրմայի պադաունգ ազգի ներկայացուցիչների կանանց անվանում են «ընձուղտ-կանայք», քանի որ նրանք երկար պարանոց ունեն: Որքան երկար է պարանոցը, այնքան գեղեցիկ է համարվում նրա տիրուհին: Իսկ ինչպե՞ս է, որ այդ ազգի բոլոր կանայք անխտիր այդքան երկար պարանոց ունեն: Երբ լրանում է աղջկա 5-ամյակը, նրա պարանոցին պղնձե օղակ են հագցնում: Տարիների հետ օղակների թիվը շատանում է, և դրա հետ մեկտեղ՝ երկարում է պարանոցը: Իսկ երբ աղջիկն ամուսնանում է, հանում են նրա օղակները: Հենց օղակների առկայությամբ կարելի է որոշել՝ աղջիկն ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ: Հարավային Աֆրիկայի նդբելե ցեղախմբում նույնպես օգտագործում են պղնձե օղակների մեթոդը, սակայն այն հագցնում են աղջիկներին 12 տարեկանում:
Բրազիլիա: Բրազիլիայի տինո ցեղախումբն իր յուրահատուկ պատկերացումն ունի կանանց գեղեցկության նկատմամբ: Այս ցեղախմբում գեղեցիկ են համարվում նեղ և դուրս ցցված դեմքերով կանայք: Իսկ որպեսզի իրենց դուստրերը տարիքի հետ կլորավուն կամ քառակուսի դեմք չունենան, մայրերը շարունակ փայտիկներով ճնշում են նրանց դեմքի ծավալը:
Եթովպիա: Եթովպիայի մուրսի ցեղը գեղեցիկ է համարում խիստ դուրս ցցված ներքևի շրթունքներով աղջիկներին: Իսկ նման գեղեցկության հասնելու համար հասուն աղջիկների շրթունքի վրա դնում են հատուկ կավե ափսե: Ինչքան մեծ է այդ կավե ափսեն, այնքան գրավիչ է համարվում աղջիկը և այդքան ավելի շատ հնարավորություններ ունի բարեհաջող ամուսնության: Իսկ Եթովպիայի սուրմա ցեղախմբում կանանց ականջները զարդարում են հարթակներով:
Ճապոնիա: Ճապոնիայի աինու ցեղի կանայք տղամարդկանց գրավելու համար դաջվածքի միջոցով մեծացնում են շրթունքները և դրանց երկնագույն երանգ հաղորդում: Նրանց կարծիքով՝ դա ոչ միայն գեղեցիկ է այլև՝ օգտակար, քանի որ նման կերպ չար հոգիներին վախեցնում են:
Նոր Զելանդիա: Նոր Զելանդիայի մաորի ցեղի կանայք դաջվածքների նկարների շնորհիվ ստեղծում են իրենց համար լրացուցիչ էմոցիոնալ սնում: Նման նպատակների համար դաջվածքն անում են շրթունքների և կզակի վրա` նման կերպ ակտիվացնելով դեմքի ներքին և արտաքին սեկրեցիայի գեղձերը:
Չինաստան: Չինաստանում մինչև 21-րդ դարը գեղեցիկ էր համարվում կնոջ փոքր ոտնաթաթը, ուստի աղջիկների ոտնաթաթերը դեռ փոքրուց ամուր վիրակապում էին, որպեսզի այն չմեծանար: Նման պրոցեդուրան շատ ցավոտ էր լինում, բայց աղջիկները դիմանում էին այդ տանջանքներին, միայն թե գեղեցիկ համարվեն տղամարդկանց համար: Նման վիրակապերով անհնար էր ինքնուրույն քայլելը, և միշտ ուղեկցի անհրաժեշություն էր զգացվում:
Աֆրիկա: Սահարա անապատի տուարեգով ցեղախմբում դուստրերին ստիպողաբար կերակրում են: Բանն այն է, որ գեր կանայք այս ցեղախմբի համար ասոցիացվում են պտղաբերության հետ, որն էլ կնոջ հիմնական արժանիքն է համարվում: Ահա թե ինչու, եթե կռանալուց աղջկա փորի վրա նկատվի 12-ից պակաս ճարպային ծալքեր, ապա նրա հետ ոչ ոք չի ամուսնանա:
Մեր և նրանց պատկերացումները գեղեցիկ կնոջ մասին անհամեմատելի են, բայց կան հատկանիշներ, որոնք բոլոր ժամանակներում հավերժ են`կանացիությունը, անկեղծությունը, սերը և բարությունը:
Պատրաստեց Շողեր ԳԱԼՍՏՅԱՆԸ