Բաժիններ՝

Ժնևի ավտոսալոնը բացահայտում է Fiat-ի և Mercedes-ի գաղտնիքները

Ժնևի ավտոսալոնի կազմակերպիչները պատահաբար բացահայտել են երկու նորույթներ՝ մինչև դրանց պաշտոնական պրեմիերան։ Ավտոսիրողները կարողացել են տեսնել Mercedes Smart Fortwo-ն և Fiat 500X կրոսսովերը։

Smart-Fortwo fiat-500x-0-460x248

 Այս մեքենաների լուսանկարները հրապարակվել են ավտոսալոնի պաշտոնական կայքում, մինչդեռ դրանք պետք է հանրությանը պաշտոնապես ներկայացվեին մարտին։ Գիտակցելով իրենց վրիպումը՝ կազմակերպիչները շտապել են հեռացնել այդ լուսանկարները, սակայն ավտոսիրողներն արդեն հասցրել են տարածել դրանք համացանցում։

Չի բացառվում, որ այդ վրիպումն իրականում նախապես մտածված PR քայլ է։

Այդուհանդերձ, հեղինակավոր ավտոամսագրերն արդեն հասցրել են նկատել, որ լուսանկարում պատկերված Mercedes Smart Fortwo-ի սերիական մոդելը՝ համալրված նոր պլատֆորմով։ Լուսանկարից դատելով՝ մեքենայի շարժիչը տեղադրված կլինի ետնամասում։

Հիշեցնենք, որ Ժնևի ավտոսալոնը մեկնարկում է 2013 թվականի մարտի 7-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս