
Հասմիկ Կարապետյանը գրել է իր նոր երգի երաժշտությունը

Երգչուհի Հասիկ Կարապետյանի խոստացած նոր երգն արդեն պատրաստ է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին: Նրա խոսքով՝ նոր երգը վերացական զգացմունքների մասին է, լույսի, հույսի, հրաշքներին հավատացողների ու սպասողների մասին է: «Երգը կոչվում է «Որ կգամ»:
Երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերը գրել է Վարդան Զադոյանը: Այս երգն անպայման կունենա տեսահոլովակ, քանի որ իսկապես շատ հետաքրքիր իմաստ ունի ու իսկապես գեղեցիկ է ստացվել: Կարծում եմ՝ գարնանը կնկարահանենք երգի տեսահոլովակը»,- ասել է Հ. Կարապետյանը: Նշենք, որ երգչուհու վերջին համագործակցությունը Դեր Հովայի հետ էր՝ «Անհնարը» երգի տեսքով: