
Լռության օրն Անդրիաս Ղուկասյանը պաստառները չի հանի

Մինչև ընտրությունները չամփոփվեն և միջազգային դիտորդները չխոսեն, Անդրիաս Ղուկասյանը չի դադարեցնի հացադուլը։
Այս մասին նախագահի թեկնածուն ասել է Փաստինֆո-ի թղթակցի հետ զրույցում։
Այն հարցին, որ այսօր քարոզարշավի վերջին օրն է նախագահի թեկնածուն պատրաստո՞ւմ է վաղը հանել «Վերջ շինծու ընտրություններին» գրությամբ պաստառները, Անդրիաս Ղուկասյանը պատասխանել է, որ դրանք չի հանելու՝ ավելացնելով, որ «դրանք վերաբերում են քաղաքական պահանջին և ոչ թե քարոզարշավին, բայց եթե պնդեն, որ պետք է հանեմ, ապա կհանեմ»:
Իրենց հետագա անելիքների և մշակված ռազմավարության մասին նախագահի թեկնածուն կներկայացնի ընտրություններից հետո:
Փաստինֆո