Բաժիններ՝

16-ամյա աղջիկը հերքել է, թե Մվիլայի հետ սեռական կապ է ունեցել

16-ամյա անչափահաս աղջիկը, ով ֆրանսիական ոստիկանության տեղեկություններով զբաղվում է մարմնավաճառությամբ, հերքել է իր կապը Ֆրանսիայի հավաքականի և «Ռուբինի» կիսապաշտպան Յան Մվիլայի հետ:

Գողության մեղադրանքով ոստիկանության կողմից ձերբակալված աղջիկը նշել է, որ ինքը ճանաչում է Մվիլային, սակայն նրա հետ սեռական կապի մեջ չի մտել:

Աղջիկը նշել է, որ իր հեռախոսում ուներ ֆրանսիացի ֆուտբոլիստի տվյալները, քանի որ նրանք ծանոթներ են, սակայն սեռական հարաբերություններ երբեք չեն ունեցել:

Նշենք, որ Մվիլային քրեական պատիժ էր սպառնում, եթե ապացուցվեր, որ նա սեռական կապի մեջ է մտել անչափահաս աղջկա հետ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728