![](/banners/BeFunky-design.jpg)
Տոկիոյում ֆրանսիական ռեստորանն առաջարկում է հողից ճաշատեսակներ
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/479364_2.jpg)
Չնայած մի շարք խոհարարներ աշխատում են առավելագույնս ստերիլ պատրաստել իրենց առաջարկած ճաշատեսակները, Տոկիոյում ֆրանսիական ռեստորանի աշխատակիցներն իրենց հաճախորդներին առաջարկում են հողից պատրաստած կերակուրներ: Ինչպես գրում է delfi.ua կայքը, այսպիսի կերակուրներ կարելի է համտեսել «Ne Quittez» ֆրանսիական ռեստորանում:
Կայքը հիշեցնում է, որ մի անգամ խոհարար Տոշիո Տանաբեն հաղթել է խոհարարական մրցույթներից մեկում: Նա ժյուրիի անդամներին զարմացրել է հողից պատրաստված սոուսով: Դրանից հետո այդ կերակուրը մտել է ռեստորանի ճաշացանկ. հողից պատրաստված կերակուրի մեկ բաժնի համար անհրաժեշտ է վճարել 110 դոլար: