Բերման ենթարկվածները հայտարարել են, որ իրենք թմրամոլներ են

Փետրվարի 14-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրամիջոց պատրաստելու կասկածանքով, տներից մեկից բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Կարապետ Կ.-ին և եղբայրներ՝ 1965 թ. ծնված Սերգեյ ու 1972 թ. ծնված Գոռ Զ.-երին: Այս մասին հաղորդում է ոստիկանության պաշտոնական կայքը:

Զննությամբ, տնից հայտնաբերվել են դեղահաբեր, ներարկիչներ, սոդա և բենզինով տարա:

Բերման ենթարկվածները հայտարարել են, որ իրենք թմրամոլներ են, իսկ հայտնաբերված պարագաները գնել են թմրամիջոց պատրաստելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս