
Վլադիմիր Ենգիբարյանի աճյունն այսօր կտեղափոխվի Երևան

Լոս Անջելես – Մոսկվա – Երևան չվերթով այսօր` փետրվարի 15–ին, ժամը 15:20–ին հայրենիք կհասնի փառաբանված բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի դիակը:
Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա մայրաքաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում /Կոնդ/, ժամը 17.30–ին: Հաջորդ օրը` փետրվարի 16–ին, ժամը 14–ին նույն եկեղեցուց օլիմպիական չեմպիոն Վլ. Ենգիբարյանի դին հուղարկավորության կտեղափոխվի Երևանի քաղաքային պանթեոն:
Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը