Բաժիններ՝

Կճոյանի քաղաքական հորդորը. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով, օրերս Հայ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհուրդը և քահանայից դասը՝ առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ, ժողով է գումարել։ Ժողովի նպատակը եղել է առաջիկա նախագահական ընտրություններն ու Արարատյան թեմի եկեղեցական ծխերի ակտիվ մասնակցության հարցը։

Նավասարդ սրբազանն առաջարկել է, որպեսզի Արարատյան հայրապետական թեմի բոլոր եկեղեցիների ծխական համայնքներին փոխանցվի սրբազան հոր հորդորը՝ փետրվարի 18-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և հիշեցնում, որ Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728