Բաժիններ՝

Վարդանիկը նյարդայնացել է. մամուլ

«Գյումրիի նախկին քաղաքապևո Վարդան Ղուկասյանը երեկ բավական նյարդային պատասխան տվեց քաղաքապետարանի յուրացումների առթիվ «Ժամանակի» հարցին։ «Քաղաքապետարանում ընդհանրապես յուրացումներ չկան, յուրացումները ձեզ մոտ են», – հայտարարեց Վարդան Ղուկասյանը՝ ապա հունից դուրս եկավ. «Դու ո՞վ ես, ի՞նչ իրավունք ունես ինձ հարց տաս, ես հարցազրույց չեմ տալիս»:

Վարդան Ղուկասյանի նյարդային վիճակի պատճառը թերևս այն է, որ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Գյումրիի քաղաքապետարանում դեռ անցյալ տարվա նոյեմբերից սկսած ստուգումներն ավարտել են, ստուգման արդյունքում կազմվել է ակտ, իսկ ստուգումների վերաբերյալ նյութերը նախօրեին ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս