
Ռիհաննայի ու Քեյթ Մոսի պրովոկացիոն լուսանկարները

Հայտնի երգչուհի Ռիհաննան ու մոդել Քեյթ Մոսը հայտնվել են «V Magazine» ամսագրի նոր համարում: Ինչպես հայտնում է zvezdi.ru կայքը, այս երկուսը նշված ամսագրի համար նկարահանվել են համատեղ ֆոտոշարքում: Կիսամերկ աստղերին լուսանկարել է Մարիո Տեստինոն:
Ռիհաննան ու Քեյթ Մոսը հանդես են եկել տիրոջ ու աղախնի դերում: Ամսագրում, բացի լուսանկարներից, կարելի է կարդալ նաև հարցազրույց այս աստղերի հետ:
Հարցազրույցի ընթացքում Քեյթ Մոսն ասել է, որ ինքը Ռիհաննայի մեծ երկրպագուն է: Նրան դուր է գալիս Ռիհաննայի երաժշտությունն ու բնավորությունը: