Բաժիններ՝

Peugeot Citroën-ը ռեկորդային վնաս է կրել

Ֆրանսիական PSA Peugeot Citroën ավտոարտադրողը 2012 թվականը փակել է 5 միլիարդ եվրո վնասով։ Սա վատագույն ցուցանիշն է ընկերության պատմության մեջ։

2011 թվականին ընկերությունն ունեցել էր 588 միլիոն եվրոյի շահույթ։

Չնայած վնասի մեծ չափին՝ Peugeot Citroën-ի ընդհանուր հասույթը կրճատվել է ընդամենը 5%-ով և կազմել 55.4 միլիարդ եվրո։

Ընկերությունն իր բացասական ցուցանիշները պայմանավորում է ֆոնդային բորսաներում իր արժեթղթերի  4.7 միլիարդ եվրո արժեզրկմամբ։ Սակայն փորձագետների կարծիքով, դրա արդյունքում  Peugeot Citroën-ի վնասը պետք է չգերազանցեր 580 միլիոն եվրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728