Ավտոճանապարհների վիճակը՝ ժամը 22։00-ի դրությամբ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 22։00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Բավրա-Գյումրի, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները, տեղ-տեղ` Արարատի մարզի «Քյարքի» կոչվող հատվածը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն’ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: