
Հղի Քիմ Քարդաշյանը՝ «Elle» ամսագրի շապիկին (լուսանկարներ)

Ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը հայտնվել է ամերիկյան «Elle» ամսագրի մարտյան համարի շապիկին: Ինչպես գրում է viva.ua կայքը՝ Քիմը նկարահանվել է «His Hair Lady» անունը ստացած ֆոտոշարքում:
Քիմ Քարդաշյանին լուսանկարել է Միգել Ռևերոնգոն: Հայազգի մոդելը կրում է Roberto Cavalli, Tom Ford և այլ հայտնի ապրանքանիշերի զգեստներ: Արդեն հայտնի է, որ այս ամռանը կծնվի Քիմ Քարդաշյանի ու ռեփեր Քայնե Ուեսթի առաջին երեխան: