Ուկրաինան հրաժարվել է Ռուսաստանի հետ գազային վեճի կարգավորման հարցում ԵՄ-ի օգնությունից
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան հրաժարվել է Ռուսաստանի հետ գազային վեճի կարգավորման հարցում ԵՄ-ի օգնությունից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին:
Եվրոպական էներգետիկ ընկերակցության քարտուղարությունն իր հերթին հայտարարել է, որ իրենք Ուկրաինայից դիմում չեն ստացել՝ Կիևի ու Մոսկվայի միջև առաջացած գազային վեճին միջամտելու համար:
Ռուսական «Գազպրոմը» հայտարարել է, որ Ուկրաինան 2012 թվականին գնել է պայմանագրով նախատեսվածից 7 միլիարդ դոլարով ավելի պակաս գազ: Սակայն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ դա վիճելի թիվ է՝ ընդգծելով, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է բանակցություններ վարել ռուսական կողմի հետ:
Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը հրաժարվում է ընդունել, որ 7 միլիարդ դոլարի «գազային պարտք» ունի Ռուսաստանին: