Բաժիններ՝

ՎՏԲ-Հայաստանը և ՓՄՁԶԱԿ-ը բարելավել են սթարթափերի ֆինանսավորման պայմանները

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁԶԱԿ) վերանայել են գործող պայմանագրի պայմանները սկսնակ ձեռնարկությունների ֆինանսավորման պայմանները բարելավելու նպատակով, հայտնել են բանկում: Այս մասին տեղեկացնում է Մեդիամաքսը։

Մամլո ծառայությունում հիշեցրել են, որ 2012թ. հունիսին ՎՏԲ-Հայաստան Բանկը ստորագրեց համագործակցության պայմանագիր ՓՄՁԶԱԿ-ի հետ, որի արդյունքում կենտրոնը տրամադրում է միջոցներ բանկին սկսնակ ձեռնարկություններին շահավետ պայմաններով ֆինանսավորելու նպատակով`

– տարեկան տոկոսադրույքը 10%;

– վարկի գումարը` մինչև 3 մլն. ՀՀ դրամ

– վարկի ժամկետը` մինչև 3 տարի;

– առանց գրավի ապահովվածության (որպես վարկի ապահովվածություն հանդես է գալիս ՓՄՁԶԱԿ-ի երաշխավորագիրը) և առանց լրացուցիչ կոմիսիոն վճարների վարկի տրամադրման/սպասարկման համար:

Վերանայման արդյունքում վարկի տրամադրման գումարը ավելացվել է մինչև 5 մլն. ՀՀ դրամ, իսկ ժամկետը երկարացվել է մինչև 5 տարի:

Բացի այդ, Սիրիայից հայ ձեռնարկատերերի համար հաստատվել են վարկավորման արտոնյալ պայմաններ` մինչև 5 մլն. ՀՀ դրամ և մինչև 5 տարի ժամկետով վարկը կտրամադրվի 4% տարեկան տոկոսադրույքով:

Համագործակցության պայմանագրի ստորագրման պահից տրամադրվել է մոտավորապես 120 վարկ ընդհանուր առմամբ 250 մլն ՀՀ դրամ գումարի չափով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս