Ո՞ր ապրանքներն են «մեղավոր» գնաճի համար
2012 թվականին արձանագրված 3.5 տոկոսանոց գնաճին ամենից շատ նպաստել է բարձր տեսակի ալյուրը։ Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված 2012թ. դեկտեմբեր ամսվա տեղեկագրում։
Այս ապրանքատեսակին 3.5 գնաճի մեջ բաժին է ընկնում 0.34 տոկոսային կետը։
Հաջորդ տեղում հավի բուդն է՝ 0.32 տոկոսային կետ։
«Գնաճանպաստ» ապրանքների եռյակը եզրափակում են հիվանդանոցների վիրաբուժական բաժանմունքների ծառայությունների գները՝ 0.21 տոկոսային կետ։
Գնաճին նպաստել են նաև բենզինի, «Գառնի» ծխախոտի, բրնձի, եփած երշիկի և այլ ապրանքների գները։