
Թուրքիայում ցանկանում են Տրապիզոնի Սուրբ Սոֆիա եկեղեցին վերածել մզկիթի

Թուրքական Trabzon Haber լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Տրապիզոն քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքում գտնվող ուղղափառ Սուրբ Սոֆիա եկեղեցին վերածվելու է մզկիթի: Ներկայումս եկեղեցին գործում է որպես մզկիթ:
Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության տնօրեն Ադնան Էրթեմը հայտարարել է, որ որևէ խոչընդոտ չկա, որպեսզի Սուրբ Սոֆիան վերածվի Տրապիզոնում, ինչը և տեղի կունենա մոտակա օրերին: Դրա հետ մեկտեղ նա հիշեցրել է, որ նույն կերպ առաջարկել է վարվել Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարի հետ: Ներկայումս Թուրքիայի կառավարությունը դիտարկում է այդ հարցը:
Տրապիզոնում Սուրբ Սոֆիայի եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում և հանդիսանում է բյուզանդական ճարտարապետության հուշարձան: 1461 թվականին Տրապիզոնը գրաված սուլթան Մեհմեդ 2-րդը նամազ է կատարել այնտեղ, ինչից հետո հրամայել է այն վերածել մզկիթի:
1964 թվականին շենքը վերանորոգվել է բրիտանական մասնագետների կողմից, ինչից հետո էլ սկսել է գործել որպես թանգարան: