
Թուրք-սիրիական սահմանային անցակետում խոշոր պայթյուն է գրանցվել. կան զոհեր

Թուրքական Haberler.Com կայքի փոխանցմամբ՝ այսօր տեղական ժամանակով ժամը 15.00-ին պայթյուն է գրանցվել թուրք-սիրիական սահմանին: Հաթայ նահանգի Ռեյհանլւ շրջանի Ջիլվեգյոզու սահմանային անցակետում պայթել է սիրիական համարներով մի ավտոմեքենա:
Ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է 9 և վիրավորվել է ավելի քան 30 մարդ: Պայթյունի պատճառները հետազոտվում են: Պայթյունից հետո դեպքի վայր է ժամանել Հաթայի նահանգապետ Ջելալեթթին Լեքեսիզը: