Տեխնիկական տեսանկյունից Իրանի միջուկային ծրագրի հարցը կարելի է լուծել ընդամենը մի քանի ժամում. Սալեհի
Irib News-ին տված հարցազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի խնդրին.
«Հաշվի առնելով, որ Իրանի միջուկային ծրագիրը քաղաքականացված հարց է, նրա լուծումը պահանջում է ժամանակ և համբերություն: Եթե հարցին մոտենանք տեխնիկական տեսանկյունից, ապա այն կարելի է լուծել մի քանի ժամում և ոչ թե մի քանի օրում:
Անգամ իրավական տեսանկյունից այդ հարցը կարելի է լուծել 1-2 օրում: Բայց եթե հարցը քաղաքականացված է, ապա այդ դեպքում չի կարելի սահմանել հարցի լուծման ժամկետ, քանի որ հարցի լուծման համար անհրաժեշտ է կողմերի քաղաքական կամքը: Եթե մի կողմը քայլ է կատարում, ապա մյուս կողմը պետք է ձեռնարկի պատասխան քայլ»:
Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլն անցկացվելու է փետրվարի 26-ին, Ալմա Աթայում: Ի դեպ,ավելի վաղ նշվում էր, թե Սալեհին փետրվարի 11-ին ժամանելու է Մոսկվա: