Բաժիններ՝

Սիրիացի ապստամբները գրավել են Եփրատ գետի վրա կառուցված Սիրիայի խոշորագույն ամբարտակը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիացի ապստամբներն այսօր իրենց վերահսկողության տակ են առել Եփրատ գետի վրա կառուցված Սիրիայի խոշորագույն ամբարտակը: Այս մասին հայտարարել է Լոնդոնում բազավորված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական մոնիթորինգային կենտրոնը (OSDH):

Վերջինիս հաղորդմամբ՝ ապստամբները գրավել են այդ ամբարտակը և վերահսկում են նրա մատույցները և շատ չեն մոտենում ամբարտակին, քանի որ վախենում են, որ Ասադի ուժերը կարող են ռմբակոծել այն:

Այդ ամբարտակը կառուցվել է 1970-ական թվականների սկզբին՝ խորհրդային մասնագետների մասնակցությամբ: Այն գտնվում է Ռակկա քաղաքից 25 կիլոմետր դեպի հյուսիս: Ամբարտակի բարձրությունը կազմում է 19 մետր: Այստեղ գտնվող հիդրոէլեկտրակայանն օրական արտադրում է 880 մեգավատտ էլեկտրաէներգիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս