Բաժիններ՝

Ուղիղ մեկ տարի առաջ կյանքից հեռացավ աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը (տեսանյութ)

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկ տարի առաջ՝ այս օրը, 48 տարեկանում կյանքից հեռացավ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը: Այսօր նրա երկրպագուները, որոնք դեռ չեն կարողացել հարմարվել նրա խորհրդավոր մահվանը, կհարգեն Հյուսթոնի հիշատակը:

Երկրպագուների հիշողության մեջ նա մշտապես կմնա որպես երգերի կենդանի կատարումից չխորշող երգչուհի: Այս կապակցությամբ Հյուսթոնը հայտարարել է. «Աստված ինձ ձայն է տվել, որ ես երգեմ: Երբ դու ունես այդպիսի շնորհ, ինչի՞ համար են պետք տեխնիկական հնարքները»:

Ուղիղ մեկ տարի առաջ Հյուսթոնի մարմինը բռնության հետքերով հայտնաբերվել էր Լոս Անջելեսի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում, ինչի համար էլ չի բացառվում, որ նրան սպանել են: Վերջին տարիներին երգչուհին քանիցս բուժվում էր ալկոհոլից ու թմրանյութերից ունեցած կախվածությունից:

Ուիթնի Հյուսթոնը համարվում է աշխարհի ամենահաջող երգչուհիներից մեկը, նա իր ստեղծագործական կարիոերան սկսել է 1985 թվականին և վաճառել է իր կատարումների 170 միլիոն օրինակ: Ուիթնի Հյուսթոնը հանրաճանաչություն է սկսել վայելել «Թիկնապահը» ֆիլմում գլխավոր դեր խաղալուց հետո, իսկ նրա՝ I Will Always Love You կատարումը դարձավ համաշխարհային հիթ:

Ուիթնի Հյուսթոնը Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվել է որպես ամենաշատ (411 հատ) մրցանակ ու պարգև ստացած երգչուհի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս