![](/banners/BeFunky-design.jpg)
Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ն իր պաշտոնը լքելու է փետրվարի 28-ին
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/922291226.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով Rai News24 հեռուստաալիքը, հայտնում է, որ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ն իր պաշտոնը լքելու է փետրվարի 28-ին:
Նշվում է, որ ժամանակակից պատմության մեջ նմանատիպ նախադեպեր չեն գրանցվել: Բենեդիկտոս XVI-ը Հռոմեական-կաթոլիկ եկեղեցին գլխավորել է 2005 թվականին՝ դառնալով 265-րդ Հռոմի պապը: