ԲՀԿ-ական գործարարները թաքուն ցուցակներ են ներկայացնում

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունը չի մասնակցում նախագահական ընտրություններին, բայց որպես խորհրդարանում ներկայացված ուժ՝ ընտրական հանձնաժողովներում ունի ներկայացուցիչներ: Կուսակցությունից հայտարարել էին, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքը «Բարգավաճ Հայաստանը» վերահսկելու է ընտրական հանձնաժողովներում իր անդամների միջոցով, որոնց թիվն, ըստ ԲՀԿ ներկայացուցիչների՝ հասնում է շուրջ 700-ի: 168.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ, չնայած այն հանգամանքին, որ ԲՀԿ-ն հայտարարել է, որ նախագահական ընտրություններին չի առաջադրել իր սեփական թեկնածուին և չի սատարելու որևէ թեկնածուի, այնուամենայնիվ, ԲՀԿ-ական գործարար պատգամավորներն ընտրողների՝ իրենց կոլեկտիվների,  բարեկամների ցուցակներ են պատրաստում և ներկայացնում գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրասենյակ: Ըստ նույն աղբյուրի՝ այդպիսով նրանք իշխանություններին հասկացնում են՝ անկախ այն բանից, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ինչ է անում, «մենք մեր փայ անելիքն անում ենք, մեզ մի կպեք»:

Տեսանյութեր

Լրահոս