Բաժիններ՝

Եզդիներն աշխարհից օգնություն են խնդրում

Եզդի ժողովուրդը համացանցի ընձեռած հնարավորությունները լայնորեն օգտագործում է՝ իր խնդիրներն աշխարհին տեսանելի դարձնելու համար:  Եզդիական www.yeziditruth.org կայքն ունի հատուկ՝ «Խնդրում ենք օգնեք եզդիներին» խորագրով բաժին: Կայքը եզդիների պատմական հայրենիքից՝ Իրաքից արտագաղթած եզդիների մասին է, ովքեր բնակություն են հաստատել  աշխարհի տարբեր ծայրերում: «Խնդրում ենք օգնեք եզդիներին» խորագրով էջում սեղմ ներկայացվում է եզդի ժողովրդի պատմությունը, և, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Իրաքում կրած նրանց խոշտանգումներն ու հալածանքները: Եզդիներն աշխարհի ունևոր և պաշտոնյա անձանց  խնդրում են հետամուտ լինել իրենց խնդիրներին, բարձրաձայնել դրանք և օգնության  ձեռք մեկնել իրենց: «Խնդրում ենք հնարավորության դեպքում Իրաքում եզդիների նկատմամբ կատարվող անմարդկային քայլերի մասին տեղեկացնել այն պաշտոնյաներին, որոնց ճանաչում եք: Խնդրում ենք կապ հաստատել հնարավոր բոլոր միջազգային կազմակերպությունների հետ և բարձրաձայնել եզդիների խնդիրները»,- գրված է կայքում: Նշենք, որ աշխարհում կան մի շարք կազմակերպություններ, որոնք ղեկավարվում են եզդիների կողմից և աշխարհին են ներկայացնում եզդի ժողովրդի պատմությունն ու կրած հալածանքները: Նրանցից է նաև Լոնդոնի Yezidi Human Rights Organization-International կազմակերպությունը: Այս կազմակերպության ղեկավարը՝ իրաքաբնակ  եզդի Միրզա Իսմայիլը, հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ կոնգրեսականների հետ, ովքեր արդեն իսկ ներկայացրել են իրենց վերաբերմունքը Իրաքից քշված եզդի ազգի կրած հալածանքների վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս