![](/banners/BeFunky-design.jpg)
Ավստրալիայում մտադիր են վերացնել մանուկների կողմից ծննդյան տորթերի վրա դրված մոմերը փչելու ավանդույթը
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/images8.jpg)
Mir24.tv-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայում ցանկանում են վերացնել մանուկների կողմից ծննդյան տորթերի վրա դրված մոմերը փչելու ավանդույթը, եթե այդ պահին հարևանությամբ գտնվում են նաև այլ երեխաներ: Ավստրալիայի իշխանությունները մտադիր են դրանով իսկ պայքարել վտանգավոր մանրէների տարածման դեմ:
Տեղի գիտնականները վստահ են, որ թոքերից օդ մղելիս երեխաները միաժամանակ մթնոլորտ են արձակում պոտենցիալ վտանգավոր բազմաթիվ մանրէներ, որոնք կարող են հայտնվել հարևանությամբ գտնվող երեխաների օրգանիզմում: Այս նախաձեռնությունն արդեն իսկ հարուցել է բազում ծնողների կոշտ արձագանքը: