![](/banners/BeFunky-design.jpg)
Ամերիկյան բիզնեսի համար գլխավոր վտանգը չինացի ցանցահեններն են. ԱՄՆ հատուկ ծառայություններ
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/918976908.jpg)
Ամերիկյան The Washington Post թերթը, վկայակոչելով Ազգային հետախուզության խորհրդի պատրաստած փաստաթուղթը, հայտնում է, որ արդյունաբերական կիբեր լրտեսության գլխավոր աղբյուրները հանդիսանում են Չինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան ու Իսրայելը:
Միևնույն ժամանակ ասվում է, որ ամերիկյան բիզնեսի համար գլխավոր վտանգը վերստին չինացի ցանցահեններն են: Ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ չինացի ցանցահեններն ամերիկյան համակարգչային համակարգերում տեղեկատվություն են որոնում էներգետիկայի, ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների մասին, ինչպես նաև հետաքրքրվում են ավիատիեզերական ու ավտոմոբիլային ոլորտներով:
Դրա հետ մեկտեղ փաստաթղթղի հեղինակներն ընդգծել են ևս երեք երկիր՝ Ֆրանսիա, Իսրայել ու Ռուսաստան, որոնք կիբեր հարձակումներ են իրականացվել՝ տնտեսական լրտեսության նպատակով: Սակայն այդ երկրների ջանքերն աննշան են՝ համեմատած Չինաստանի ցուցաբերած ակտիվության հետ: