
Ադրբեջանում «Մի-17» ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 3 զինծառայող

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական մարտական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է երեք զինծառայող՝ օդաչու Յաշար Ահմեդովն ու մեխանիկներ Բահրուզ Զենալովը և Ռուստամ Ռուստամովը:
Այսօր առավոտյան՝ ժամը 10.30-ին, ռազմաօդային ուժերին պատկանող «Մի-17» տիպի ուղղաթիռն անհետացել է էկրաններից: Ուղղաթիռը Բաքվի մոտ ընկել է Կասպից ծովը: Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ի աշխատակիցները, որոնց հաջողվել է ծովից դուրս բերել Ռուստամովի դիակը: Ուղղաթիռն օդ է բարձրացրել Գալայում գտնվող ռազմական օդանավակայանից և մեկնում էր Քյուրդամիր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ուղղաթիռի կործանվելը: