Բաժիններ՝

2012 թվականին Չինաստանն արտաքին առևտրի ցուցանիշով գերազանցել է ԱՄՆ-ին

Российская газета-ի փոխանցմամբ՝ 2012 թվականին Չինաստանն առևտրի ծավալի ցուցանիշով գերազանցել է ԱՄՆ-ին և դարձել է աշխարհի խոշորագույն առևտրային երկիրը: ԱՄՆ-ը այդ կոչումը պահպանում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից ավարտից ի վեր:

Պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարի ամերիկյան արտահանումն ու ներկրումը կազմել են 3.82 տրիլիոն դոլար, իսկ Չինաստանում այդ ցուցանիշը կազմել է 3.87 տրիլիոն դոլար: Եթե հաշվի առնենք ծառայությունները, ապա 2012 թվականին ԱՄՆ առևտրի ընդհանուր ծավալը կհասնի 4.93 տրիլիոն դոլարի:

Չինաստանի արտաքին առևտրում դրական սալդոն կազմել է 231.1 միլիարդ դոլար: 2011 թվականին Չինաստանի ՀՆԱ-ն կազմել է 7.3 տրիլիոն դոլար, իսկ 2012 թվականին՝ 8.3 տրիլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս