
Իրանը ճնշման տակ չի բանակցի իր միջուկային ծրագրի շուրջ. Ահմադինեժադ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանը ճնշման տակ չի բանակցի իր միջուկային ծրագրի շուրջ: Ահմադինեժադն այս հայտարարությունն արել է երեկ, երբ Թեհրանում հավաքվել են հազարավոր անձինք՝ նշելու համար Իսլամական հեղափոխության հաղթանակի 34-ամյակը:
Դիմելով հավաքվածներին՝ Ահմադինեժադը հայտարարել է. «Դուք չեք կարող Իրանի ժողովրդի դեմ ուղղել ատրճանակի փողը և սպասել, որ նա կսկսի բանակցություններ վարել ձեզ հետ: Բանակցությունները չպետք է օգտագործվեն որպես միջոց՝ որևէ կարծիք պարտադրելու համար»:
Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները պետք է անցկացվեն Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում, փետրվարի 26-ին: