![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ը Ռուսաստանին կառաջարկի հրաժարվել միջուկային զինանոցի կեսից
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/ispytanija_jadernogo_oruzhija_20_video_340800.jpeg)
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին հղելիք տարեկան ուղերձում մտադիր է կոչ անել հետագայում կրճատել ռազմավարական միջուկային սպառազինությունը, իսկ Ռուսաստանին առաջարկվելու է հրաժարվել ունեցած միջուկային զենքի կեսից:
Նշվում է, որ Օբաման համաձայնության է եկել ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչների հետ, որպեսզի մոտ 1/3-ով կրճատի միջուկային ռազմավարական մարտագլխիկների քանակը:
Աղբյուրների պնդմամբ՝ Օբաման կարծում է, որ կարելի է զգալիորեն կրճատել ծավալված միջուկային մարտագլխիկների քանակը և դրանով իսկ տնտեսել զգալի քանակությամբ գումարներ և դրա հետ մեկտեղ սպառնալիքի տակ չդնել ԱՄՆ անվտանգությունը:
Ներկայումս ԱՄՆ միջուկային զինանոցում է գտնվում 1700 միջուկային մարտական լիցք: