Բաժիններ՝

Սթիվեն Սիգալը մտադիր է պաշտպանել ամերիկացի դպրոցականներին

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ հայտնի կինոդերասան Սթիվեն Սիգալը մտադիր է պաշտպանել ամերիկացի դպրոցականներին: Նա սկսել է նախապատրաստել հատուկ ջոկատ, որը դժվարին պահին կօգնի դեռահասներին:

Արևելյան մարտարվեստների վարպետ, այկիդոյի 7-րդ դան, սև գոտի Սիգալը կարծում է, որ եթե ամերիկյան արյունալի մարտաֆիլմերի տեսարանները տեղափոխվել են իրական կյանք, ապա դա նշանակում է, որ էկրաններից պետք է հեռանա նաև սուպերհերոսը:

Սիգալն ընդգծում է, որ զինված պահապանները կանգնած են բանկերում, ոսկեղենի խանութներում, ամենուրեք, ուր փողեր են պտտվում, մինչդեռ ամենամեծ հարստությունը երեխաներն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս