![](/banners/BeFunky-design.jpg)
Սիրիական ընդդիմությունն Ասադին առաջարկել է բանակցել իր վերահսկողության տակ գտնվող տարածքում
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/645584.jpeg)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքի ղեկավար, շեյխ Ահմեդ Մուազ ալ-Հաթիբը պատրաստակամություն է հայտնել երկրի նախագահ Բաշար Ասադի ներկայացուցիչների հետ բանակցելու համար.
«Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է բանակցել իշխող ռեժիմի ներկայացուցիչների հետ, որպեսզի հասնենք նվազագույն արյունահեղությամբ ու ավերումներով ներկայիս իշխանությունների հեռացմանը»:
Հաթիբն առաջարկել է այդ բանակցություններն անցկացնել Սիրիայի տարածքում, իսկ ավելի կոնկրետ՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսում. «Եթե իշխանություններն այդպես մտահոգ են՝ կապված ինքնիշխանության հետ և չի ցանկանում հեռանալ երկրի տարածքից, ապա այդ դեպքում կա հարմարավետ որոշում. բանակցել երկրի հյուսիսի ազատագրված տարածքներում»: