Իրանն առաջարկում է ստեղծել Նավթաքիմիական արտադրանք արտահանող երկրների կազմակերպություն

Neftegaz.ru-ի փոխանցմամբ՝ Իրանն առաջարկում է ստեղծել Նավթաքիմիական արտադրանք արտահանող երկրների կազմակերպություն: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար, Իրանի Ազգային նավթաքիմիական արդյունաբերության գլխավոր տնօրեն Ա« Բայաթը:

Վերջինիս խոսքերով՝ անհրաժեշտություն է առաջացել ստեղծել այնպիսի միջազգային կազմակերպություն, որը կվերահսկի նավթաքիմիական միջազգային շուկաներում առկա իրավիճակը, և դրա հետ կապված՝ Իրանն արդեն մի շարք երկրների առաջարկել է ստեղծել Նավթաքիմիական արտադրանք արտահանող երկրների կազմակերպություն:

Բայաթը հավելել է, որ այդ կառույցը նման կլինի Նավթ արտահանող երկրների կազմակերպությանը (OPEC) կամ Գազ արտահանող երկրների ֆորումին (GECF): Բայաթն ընդգծել է, որ Իրանը՝ որպես Մերձավոր ու Միջին Արևելքում նավթաքիմիական արտադրանքի խոշորագույն արտադրող, պատրաստ է սերտորեն համագործակցել նավթաքիմիական այլ արտադրողների հետ տարածաշրջանում և համայն աշխարհում:

Ներկա դրությամբ Իրանի նավթաքիմիական արդյունաբերության հզորությունը կազմում է տարեկան 57 միլիոն տոննա: Պլանավորված է այդ ցուցանիշը հասցնել տարեկան մինչև 100 միլիոն տոննայի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728