
Ադրբեջանի ԱԳՆ-ը ԵՄ-ին մեղադրել է ճնշում գործադրելու մեջ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵՄ-ին, որի հանձնակատարներ Քեթրին Էշթոնի ու Շտեֆան Ֆյուլեի համատեղ հայտարարությունում Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արվում ապահովել արագ, արդար, թափանցիկ ու անկախ հետաքննություն՝ կապված այս տարվա հունվարի 23-ին Իսմայիլիում տեղի ունեցած անկարգությունների գործով ընդդիմադիր առաջնորդներ Թոֆիկ Յաղուբլուին ու Իլգար Մամեդովին ժամանակավոապես կալանքի տակ առնելու հետ:
Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԵՄ-ի պաշտոնատար անձանց այս հայտարարությունը դիտարկում է որպես «հետաքննության վրա ճնշում գործադրելու գործոն» և կարծում է, որ «անընդունելի է հետաքննչական գործընթացին այդօրինակ միջամտությունը»: Այս մասին լրագրողների հետ զրույցում երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը. «Ոչ ոք այդպիսի իրավունք չունի՝ տվյալ հետաքննությանը միջամտելու համար»: