Բաժիններ՝

Իլհամ Ալիևը շնորհավորել է Մահմուդ Ահմադինեժադին

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 34-ամյակի կապակցությամբ.

«Մեր ժողովուրդների միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունները շարունակվում են նաև այսօր: Մեր հարաբերությունները հենված են փոխադարձ վստահության, հավատի ու աջակցության վրա: Վստահ եմ, որ այդ ամուր հիմքի վրա կառուցված Ադրբեջանի ու Իրանի փոխհարաբերությունները հիանալի հիմք կհանդիսանան՝ մեր երկկողմ ու բազմակողմ համագործակցության հետագա զարգացման համար»:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը մեծապես վախենում է, որ Իրանը կարող է Իսլամական հեղափոխություն իրականացնել Ադրբեջանում, ինչի համար էլ Ալիևը երկրի ներսում շարունակ հալածում է իսլամիստներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս