![](/banners/BeFunky-design.jpg)
Սուպերմարկետում գտնվելիս ուշադիր եղեք ձեր պայուսակին` «Գոհարներից» խուսափելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/ss2.jpg)
Երևանի բնակիչ Գոհար Էվոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012թ. նոյեմբերի 19-ին գտնվելով սուպերմարկետում, Մ. Խաչատրյանի պայուսակից գաղտնի վերցրել է վերջինիս բնակարանի բանալին և ապօրինի մուտք գործելով Երևանի Շիրակի փողոց 21 շենքի 11ա բնակարան, այնտեղից գաղտնի հափշտակել է ոսկյա շղթա ու թևնոց՝ վերջինիս պատճառելով 526.000 դրամի գույքային վնաս:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` iravaban.net