![](/banners/BeFunky-design.jpg)
Պ. Հայրիկյանի նկատմամբ մահափորձի կասկածանքով ձերբակալվածները կալանավորվեցին
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/qeUf9bx3KxXAFrk4Gaqm_tn.jpg)
փետրվարի 10-ին, Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը դռնփակ դատական նիստն ացկացնելուց և խորհդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի միջնորդությունը, և ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալված անձանց՝ 56-ամյա Խաչատուր Ալբերտի Պողոսյանի և 40-ամյա Սամվել Արամայիսի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկասմյա կալանքը։
Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոշման հրապարակումից հետո ձերբակալված անձիք ձեռնաշղթայված վիճակում տեղափոխվել են ՀՀ արադարադատության նախարարության Կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը: