
Ռոնալդուն գերազանցում է Զիդանին. Ֆերգյուսոն

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, համեմատելով Զիդանին և Կրիշտիանո Ռոնալդուին, նշել է, որ նախապատվությունը տալիս պորտուգալացուն:
«Երբ «Ռեալում» հավաքված էին Ֆիգուն, Զիդանը, Ռոբերտո Կարլոսը և Ռաուլը, միևնույնն է՝ Ռոնալդուից ավելի լավ ֆուտբոլիստ չկար: Թե՛ Զիդանը և թե՛ Ֆիգուն ֆանտաստիկ ֆուտբոլիստներ էին, բայց նրանք այնքան լավը չէին , որքան այժմ Ռոնալդուն է: Նա գերազանցել է բոլոր հնարավոր ռեկորդները, նույնիսկ նրանք, որոնք սահմանել էին Դի Ստեֆանոն, Պուշկաշը և Ուգո Սանչեսը:
Այդ տղան ակումբի պատմությունն է վերակերտում: Ժամանակին «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանն ասեցի, որ նրա դիմաց պահանջեն 175 մլն: Կարծում եմ՝ այդ գումարը մենք կստանայինք: Այժմ ասում են, որ Ռոնալդուին կարելի է ետ վերադարձնել, բայց դրա համար հսկայական գումարներ պետք կլինեն: Մեր բյուջեյում այդ գումարները չեմ տեսնում»,-Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերում է goal.com-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը