Հարբած ամուսինը դանակով 6 անգամ հարվածել է իր կնոջը
Նախկինում չդատված Սասուն Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում 01.09.2012թ. Երևանի Տ. Մեծի փողոց թիվ 24 շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր կրած դանակով դիտավորությամբ 6 անգամ հարվածել է իր կնոջը` Սաթենիկ Հովհաննիսյանին ու նրա առողջությանը պատճառել ծանր վնաս:
Սասուն Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` iravaban.net